Ուկրաինայի և Հայաստանի արտգործնախարարները քննարկել են հայ-ուկրաինական հարաբերությունների ներկա օրակարգը
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, հայտնում է AnalitikaUA.net-ը՝ հղում անելով Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության հաղորդագրությանը: «Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման վիճակը և հեռանկարները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Կողմերը նշել են ամուր պատմական կապերը ուկրաինացի և հայ...