Հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը տեղեկացրեց, որ կորոնավիրուսը հայտնաբերվել է 1978 թվականին ծնված և Խերսոնում բնակվող Ուկրաինայի ազգությամբ հայ քաղաքացու մոտ: Այս մասին նա ասել է UA-Report.info-ի հետ զրույցում:
Հարությունյանը տեղեկացրել է նաև, որ վարակված հայերի թիվը կարող է հասնել երեքի՝ բոլորն էլ հանդիսանում են կորոնավիրուսով վարակվածի ընտանիքի անդամներ:
Հարությունյանն ընդգծեց, որ համայնքն ակտիվորեն աշխատում է ինչպես հայ համայնքի ներկայացուցիչներին, այնպես էլ մյուս ազգությունների ներկայացուցիչներին օգնություն ցուցաբերելու ուղղությամբ:
«Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ բոլոր մարզերի հայկական համայնքները կարանտինի ժամանակահատվածում տրամադրում են մարդասիրական օգնություն, աջակցում են բժշկական անձնակազմին և իրականացնում են տեղեկատվական և խորհրդատվական աշխատանքներ:
Ուկրաինայի Հայերի Միությունը Ուկրաինայի հայ բժիշկների ասոցիացիայի հետ համատեղ պաշտպանիչ դիմակների և ախտահանիչների բարեգործական առաքումներ է իրականացնում դրանց կարիքն ունեցող տարածաշրջանի հայկական համայնքներին»,- ասաց նա:
Գործադիր տնօրենն ընդգծեց, որ համաճարակի տարածումը կանդրադառնա նաեւ համայնքի միջոցառումների անցկացման վրա, որոնք պլանավորվել են ընթացիկ տարում: «Օրինակ, միջոցառումները, որոնք պետք է անցկացվեին Հայոց ցեղասպանության տարելիցի շրջանակում, հասկանալի պատճառով կիրականացվեն ոչ այնքան մեծ մասշտաբով, ինչպես ի սկազբանե նախատեսվել էր», — ամփոփեց նա: