FreeStyle

Ուկրաինայի հայ համայնքը բռնել է ինստիտուցիոնալ զարգացման ուղին. Մարատ Հակոբյան

365news.am-ի հետ զրույցում ուկրաինահայ քաղաքական վերլուծաբան, «Ուկրաինայի հայեր» քաղաքացիական նախաձեռնության կոորդինատոր Մարատ Հակոբյանն ասաց, որ Ուկրաինայի հայ համայնքը բռնել է ինստիտուցիոնալ զարգացման ուղին:

«Հայ Բժիշկների միության ստեղծումը դրա վառ օրինակներից է: Կոնսոլիդացված պոտենցիալի լիակատար ռեալիզացիայի համար համայնքի առաջ գլոբալ ինստիտուցիոնալացման հարցը կանգնեց՝ միայն այդպես միավորված համայնքի տարբեր շերտերը կկարողանան բոլոր նախաձեռնություններն ու ծրագրերը կյանքի կոչել, և դատելով Ուկրաինայի Հայերի միության ձեռնարկած վերջին շրջանի քայլերից՝ իրենք հենց այդ ուղղությամբ էլ շարժվում են»,-ասաց նա:

«Ուկրաինայի հայեր» նախաձեռնության կոորդինատորը կարծում է, որ համայնքի կյանքի զարգացման ժամանակակից կոնցեպտն ուղղված է երիտասարդների համար սոցիալական վերելք աապահովելու հնարավորություններ և մասնագետների համար պրոֆեսիոնալ հարթակներ ստեղծելուն կամ տրամադրելուն:

«Ուկրաինայի հայերը համագործակցության նոր ձևաչափ են կառուցում՝ Ուկրաինայի Հայերի միությունն ու «Ուկրաինայի Հայեր» քաղաքացիական հարթակը համատեղ միջոցառումներ ու ծրագրեր են իրականացնում, որոնց մասնակցում են հայկական սփյուռքի բազմաթիվ հայտնի ներկայացուցիչներ սկսած 2015 թվականից: Ընդարձակվում է համայնքային համակարգի տարբեր ուղղություններով աշխատանքներում ներգրավված փորձագետների և հասարակական գործիչների շրջանակը, ինչը ցուցիչ է հանդիսանում, որ սփյուռքը հետաքրքրված է Ուկրաինայի հասարակական-քաղաքական կյանքում հայերի դերակատարման ակտիվության ուղղությամբ:

«Նոր «Ուկրաինայի հայեր» քաղաքացիական նախաձեռնությունը հայրենակիցների հետ համագործակցման ֆորմատ է՝ այն հայրենակիցների, որոնք մինչ այժմ ներգրավված չեն եղել համայնքային կյանքում: Հարթակի գրեթե բոլոր ակտիվ անդամները հայտնի արվեստագետներ են և պատահական չէ, որ համատեղ քննարկումները տեղի են ունենում հենց Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային կոմիտեի հետ: Այս ֆորմատն առավել հոգեհարազատ է հատկապես նրանց համար, ում առօրյա կյանքը կապված է արվեստի հետ»,- տեղեկացնում է հարթակի կոորդինատոր Մարատ Հակոբյանը:

Leave a Response