FreeStyle

Ուկրաինայում նշում են «Հայկական Տիրամոր» սրբապատկերի օրվա հռչակման 229-ամյակը

Հունիսի 27-ը Կամենեց Պոդոլսկիի Հայ Աստվածամոր օրն է, հաղորդում է AnalitikaUA.net-ը։ Տոնի կապակցությամբ Ուկրաինայում ավանդաբար մի շարք միջոցառումներ են կազմակերպվել։

Ինչպես պարբերականին հայտնել է Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, այս տարի, կարանտինային միջոցառումների պատճառով, Հայ Աստվածամոր սրբապատկերի օրվան նվիրված միջոցառումներ կանցկացնեն հիմնականում հայկական եկեղեցիներում: Իսկ Կամենենց-Պոդոլսկու ավանդական ուխտագնացությունը, համաձայն բոլոր կարանտինային չափանիշների, տեղի կունենա վաղը՝ հունիսի 28-ին»:

Հիշեցնենք, որ հունիսի 27-ին Յակով արքեպիսկոպոս Թումանովիչի կարգադրությամբ արդեն 229 տարի նշվում է «Հայկական Տիրամոր» սրբապատկերի օրը։

Հայտնի Է, որ «Հայկական Տիրամոր» սրբապատկերը մեծարել են Կամենեցկ-Պոդոլսկի քաղաքի քրիստոնյա բոլոր հավատացյալները՝ ուկրաինացիները, հայերը եւ լեհերը :

Սուրբ Նիկոլայի տաճարի «Տիրամայրը» քաղաքի բնակիչների կողմից մեծարվել Է որպես Հովանավորուհի. ավանդազրույցների համաձայն՝ նա քանիցս Կամենեցկ-Պոդոլսկին փրկել Է զավթիչներից:

1791 թվականի հունիսի 27-ին սրբապատկերը եւ Կամենեցկ Պոդոլսկիի վերակառուցված Սուրբ Նիկոլայի եկեղեցին վերստին հանդիսավորությամբ օծվել են, եւ արքեպիսկոպոս Յակով Տումանովիչը կարգադրել Է այդ օրը՝ հունիսի 27-ը, նշել որպես տոն: Նույն այդ ժամանակ Էլ պատրաստվել Է հատուկ հրովարտակ, որտեղից Էլ հայտնի Է ստույգ ամսաթիվը:

Կամենեցկ-Պոդոլսկիի «Հայկական Տիրամոր» լեգենդար սրբապատկերը, որն անցյալ դարի 20-ական թվականներին կորսված Էր համարվում, 2011 թվականին նույնականացվել Է մասնագետների կողմից:

Ինչպես ավելի վաղ նշել Է Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը, մենք հպարտանում ենք Ուկրաինայի հայերի մշակութային ու պատմական հարուստ ժառանգությամբ եւ հնարավոր ամեն ինչ անում ենք հայկական պատմական, ճարտարապետական եւ մշակութային ժառանգության պահպանման ու հանրայնացման համար:

Leave a Response