FreeStyle

Չերնովցիում Ուկրաինայի հայերի միության գրասենյակ կբացվի

Հուլիսի վերջին Ուկրաինայի Չերնովցիի մարզում հայերի միությանը շենք է հանձնվել գրասենյակի համար, հայտնում է AnalitikaUA.net-ը:

Ըստ Չերնովցիի մարզում Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիկտոր Դավիդովիչի` գրասենյակը տրամադրել է «Արեւիկ» հայ ազգային-մշակութային ընկերության փոխնախագահ Էդգար Մկրտչյանը:

Համայնքի ղեկավարությունը հայտնում է, որ մոտ ժամանակներս նախատեսվում է երիտասարդական կազմակերպություն եւ կանանց կոմիտե ստեղծել: Հարմար աշխատանքային գրաֆիկի հաստատումից հետո Ուկրաինայի հայերի միությունը Չերնովցիում իր դռները կբացի ցանկացողների համար:

«Չերնովցիի հայկական համայնքն Ուկրաինայի ամենափոքրերից մեկն է, բայց մենք արժանի տեղ ենք զբաղեցնում մեր բազմազգ տարածաշրջանի սոցիալական եւ մշակութային կյանքում,- նշել է Վիկտոր Դավիդովիչը:- Մենք ունենք եկեղեցի, կիրակնօրյա դպրոց: Համայնքը սերտ բարեկամական հարաբերությունների մեջ է ոչ միայն Ուկրաինայի, այլեւ Լեհաստանի եւ Ռումինիայի հայկական կազմակերպությունների հետ: Միասին մենք շատ կարեւոր նախագծեր ենք իրականացնում»:

Պարբերկանանը հիշեցնում է, որ Չերնովցիի առաջին բուրգոմիստրը (քաղաքագլուխը) հայ է եղել` Յակով ֆոն Պետրովիչը: Նրա պատվին հուշարձանը բացվել է հինգ տարի առաջ:

Ինչպես հայտնի է, Ուկրաինայի հայերի միությունը` Վիլեն Շատվորյանի ղեկավարությամբ, միակ համաուկրաինական կազմակերպությունն է դարձել, որը միավորում է երկրում գործող բոլոր հայկական կազմակերպությունները:

Leave a Response