Ուկրաինայի եւ Հայաստանի ժողովուրդների միջեւ հարաբերությունների պատմությունը հաշվարկվում է արդեն ավելի քան տասնյակ դար, իսկ դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել 1918 թվականին: AnalitikaUA.net-ի հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբան:
«Այսօր Ուկրաինայում բնակվում է աշխարհում հայկական համայնքների ամենաակտիվը եւ ամենահզորը: Ընդ որում, հայերը չեն մոռանում իրենց պատմական Հայրենիքի մասին:
Հայաստանի ուկրաինական համայնքը, իհարկե, այդքան մեծ եւ ազդեցիկ չէ, սակայն այն կա: Երեւանում մինչեւ կորոնավիրուսի տարածքումն աշխատում էր ուկրաինական կիրակնօրյա դպրոց, եւ մենք անպայման կվերսկսենք աշխատանքը պանդեմիայի ավարտից հետո:
Երեւանում գործում է նաեւ Զախիդնոուկրաինական ազգային համալսարանի գիտաուսումնական իստիտուտը:
Բարեկամական հարաբերությունների բազմադարյա պատմությունը մեզ պարտավորեցնում է շփման կետեր եւ երկխոսություն փնտրել:
2020 թվականի հոկտեմբերի առաջին տասնօրյակում Երեւանում սկսել է գործել Ուկրաինայի հայերի միության շտաբը: Շտաբի աշխատանքային խմբի կազմում ներառվել են կազմակերպության նախագահ Վիլեն Շատվորյանը, տարածաշրջանային հայկական համայնքների նախագահները, ՈւՀՄ ներկայացուցիչները, ինչպես նաեւ կամավորներ Հայաստանից», — ընդգծել է դեսպանը:
Կուլեբան հավելել է, որ ՀՀ ԱԳՆ-ից գործընկերների հետ համատեղ մշակվում է հեռանկարային օրակարգի հարցեր: «Խոսքն առաջին հերթին քաղաքական երկխոսության թարմացման, առեւտրատնտեսական, մշակութային-մարդասիրական, միջխորհրդարանական համագործակցության ակտիվացման ուղիների որոնման մասին է:
Այս տարի լրանում է Ուկրաինայի անկախության 30-ամյակը, եւ մենք մտադիր ենք մի շարք միջոցառումներ անցկացնել, մասնավորապես, խոսքը Վանաձոր քաղաքում Ուկրաինայի հյուպատոսարանի, Երեւանի թիվ 42 միջնակարգ դպրոցի շենքում Տարաս Շեւչենկոյի հուշատախտակի բացման, Լեսի Ուկրաինկայի 150-ամյակի կապակցությամբ միջոցառումների, Շեւչենկովյան օրերի, Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանում ուկրաինալեզու աուդիոգիդի հաստատման մասին է եւ այլն:
Այս տարի լրանում է Չեռնոբիլի ողբերգության 35-րդ տարելիցը, երբ հայերն ու ուկրաինացիները կողք կողքի պայքարել են մարդկության փրկության համար:
Մենք հույս ունենք, որ Ուկրաինայի համար այս հոբելյանական տարում ՀՀ ղեկավարությունը կայցելի Ուկրաինա՝ մասնակցելու Անկախության օրվա առթիվ տոնական միջոցառումներին, որոնք տեղի կունենան Կիեւում օգոստոսի 23-24-ին», — ասել է Հայաստանում Իվան Կուլեբան: