FreeStyle

Ուկրաինական նոր Bees Airline ավիաընկերությունը Կիեւ-Երեւան չվերթները պլանավորել է մայիսի 3-ից

«Կիեւ» օդանավակայանից ուկրաինական նոր Bees Airline ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի դեպի Թբիլիսի, Բաթումի եւ Երեւան, Օդեսայից Երեւան, հաղորդում է AnalitikaUA.net-ը:

Bees Airline-ը սկսել է Կիեւից եւ Օդեսայից առաջին 4 մշտական երթուղիներից ավիատոմսերի վաճառքները:

Կիեւ-Թբիլիսի չվերթը կմեկնարկի ապրիլի 30-ից՝ շաբաթական երկու անգամ՝ մինչեւ հունիսին շաբաթական երեք անգամ ավելացմամբ:

Ավիատոմսերը վաճառվում են մինչեւ 980 գրվ գնով Light սակագնով: Այն ներառում է 7 կգ ձեռքի ուղեբեռ:

Կիեւից Բաթումի ավիաընկերությունը կսկսի չվերթները հունիսի 9-ից՝ շաբաթական 4 անգամ: Ավիատոմսերը հասանելի են 980 գրվ գնով Light սակագնով:

Կիեւ-Երեւան չվերթները նախատեսված են մայիսի 3-ից՝ շաբաթական երկու անգամ:

Ավիատոմսերը հասանելի են 980 գրվ գնով Light սակագնով:

Օդեսայից Երեւան չվերթներ կսկսվեն հունիսի 14-ից շաբաթական երկու անգամ: Ավիատոմսերը հասանելի են 999 գրվ գնով Light սակագնով:

ինչպես հայտնի է, Bees Airline-ը արդեն երրորդ ավիաընկերությունն է, որը չվերթներ է իրականացնում դեպի Հայաստան: Նշենք, որ այժմ դեպի Երեւան չվերթներ են իրականացնում Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ եւ SkyUp ավիաընկերությունները:

Leave a Response