Հայկական դիվանագիտությունը պետք է աշխատանք տանի Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Ուկրաինացի քաղաքագետներ
Ուկրաինահայ քաղաքական վերլուծաբան Մարատ Հակոբյանը ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ հայ դիպլոմատները պետք է աշխատանք տանեն Բաքվին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ՝ Արցախյան հակամարտության հարցի կարգավորման բանակցություններից հրաժարվելու համար:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում, որն ունի ՄԱԿ-ի մանդատը, Արցախի հարցով բանակցություններից խուսափումը կարող է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման առիթ դառնալ: Չէր խանգարի նաև այդ ուղղությամբ աշխատել նաև Թուրքիայի ու Ռուաստանի դեմ, որոնք ևս բանակցությունների տապալման ջատագով էին: ԵՎ պետք չէ հղում անել միջազգային հանրությանը, քանի որ միայն Երևանը կարող է ինիցիատոր դառնալ այս գործընթացում»,-ասաց Հակոբյանը:
Քաղաքական վերլուծաբանը նշեց, որ անհրաժեշտ է այս գործիքը կիրառել և դադարեցնել անջատողական բանակցությունները Մոսկվայի ու Բաքվի հետ:
«Հիմա 2020 թվականի սեպտեմբերը չի: Նրանք ովքեր այն ժամանակ առյուծ էին թվում ՝ այժմ վերածվել են մկների: Արդեն ժամանակն է իրավիճակին ադեկվատ վերաբերմունք ցույց տալ»,-համոզված է Մարատ Հակոբյանը:
Ուկրաինացի քաղաքագետ Օլեգ Սահակյանը ևս կարծում է, որ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ հայկական դիվանագիտությունը պետք է քրտնաջան աշխատանք տանի, քանի որ մի շարք երկրների արձագանքը Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունների պայմանավորված էր նրանով, որ Ադրբեջանը խաղաղ կարգավորման համակարգը իր քայլերով ամբողջովին ոչնչացրեց:
Սահակյանը կարծում է, որ այս ուղղությունը կարելի է օգտագործել արտաքին հարաբերությունների օրակարգի մշակման, ինչպես նաև հակամարտության բանակցություններում ուղեկցող նարրատիվ: