FreeStyle

Պոլեսիեում 1941 թվականին զոհված հայի աճյունը փոխանցել են հայրենիքում վերահուղարկավորության համար

1941 թվականի հուլիսին Պոլեսիեում զոհված հայի հարազատները տնվել ենտնվել են, իսկ զինվորի աճյունը փոխանցել են հայրենիքում վերահուղարկավորության համար, հայտնում է AnalitikaUA.net-ը:

Ժիտոմիրի մարզի Չեռվոնոարմեյսկի շրջանում 2019 թվականի հոկտեմբերի 26-ին «Պատմա-հայրենասիրական «Որոնում» միություն» հասարակական կազմակերպության ակտիվիստները անծանոթ զինվորի աճյուն են հայտնաբերել, որի մոտ մեդալիոն է գտնվել:

Փորձագետները կարողացել են վերծանել զոհվածի տվյալները. պարզվում է՝ հայազсի Բոլշեւան Ավետիքի Դավթյանի աճյունն է:

«Որոնում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Վադիմ Բարանովսկին հայտնել է, որ զոհված հերոսի հարազատների որոնումը բավականին երկար է շարունակվել, եւ երկար ժամանակ լուծվել է նաեւ զինվորի աճյունի փոխանցման խնդիրը, ինչը նոր է միայն հնարավոր դարձել:

Կիեւում տեղի է ունեցել ԲԳԿՀ զինվորի աճյունի փոխանցումը Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչներին:

Պարբերականը նշում է, որ Ուկրաինայի հայերի միությունն առաջին անգամը չէ, որ օգնում է Երկրորդ աշխարհամարտի ընթացքում զոհվածների աճյունները հայրենիք վերադարձնելուն:

Leave a Response