Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբան մասնակցել է «UkraineInvest»-ի գործադիր տնօրեն Սերգեյ Ցիվկաչի՝ ՀՀ կառավարությանն առընթեր ներդրումների խթանման կենտրոնի գլխավոր տնօրեն Լեւոն Հովհաննիսյանի հետ առցանց հանդիպմանը: Այս մասին հայտնել է AnalitikaUA.net-ը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ ներդրումների ուղիների որոնմանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ նշվել է խնդիրների մասին, որոնց բախվում են Ուկրաինան եւ Հայաստանը` օտարերկրյա ներդրումներ փնտրելիս:
Հանդիպման արդյունքներով «Enterprise Armenia» ներդրումների խթանման կենտրոնի եւ «UkraineInvest» ներդրումների ներգրավման եւ աջակցության կառավարական գրասենյակի միջեւ համագործակցության շրջանակային հուշագիր է ստորագրվել:
Ինչպես հայտնի է, Ուկրաինայի հայերի միությունը նախատեսում է ընդլայնել Հայաստանում էլեկտրալիցաքավորման կայանների բացմանն ուղղված սոցիալական նախագծերը: