FreeStyle

Ուկրաինական Bees Airline-ը սկսել է կանոնավոր երթուղիներով բեռնափոխադրումներ կատարել դեպի Երեւան եւ Թբիլիսի

Bees Airline ավիաընկերությունը հայտարարել է իր կանոնավոր երթուղիներով բեռների եւ փոստի փոխադրումների մեկնարկի մասին։ Այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը։

Այս փուլում ավիաընկերությունն ընդունում է ընդհանուր եւ հատուկ բեռներ (կենդանիներ, արժեքավոր բեռներ, դիվանագիտական փոստ եւ արագ փչացող ապրանքներ)՝ Կիեւ-Թբիլիսի-Կիեւ, Կիեւ-Երեւան-Կիեւ եւ Կիեւ-Շարժա-Կիեւ կանոնավոր երթուղիներով փոխադրման համար:

«Բեռնափոխադրումների վաճառքը կիրականացվի համապատասխան երկրներում նշանակված գլխավոր գործակալների միջոցով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ուկրաինական Bees Airline նոր ավիաընկերությունը մայիսի 3-ից սկսել է թռիչքներ իրականացնել դեպի Երեւան։

Ինչպես հայտնի է, Հայաստանում իրականացվում է Ուկրաինայի հայերի միության` էլեկտրական մեքենաների լիցքավորման կայաններ բացելու ուղղությամբ սոցիալական նախագիծ: Նախաձեռնությունը սկսել է իրականություն դառնալ 2019 թվականից Տավուշի մարզում:

Leave a Response