FreeStyle

Ուկրաինայի հայ բժիշկները քննարկել են Հայաստանին օգնություն տրամադրելու ալգորիթմը

Կիևում՝ Ուկրաինայի հայերի միության կենտրոնական գրասենյակում, տեղի է ունեցել Ուկրաինայի հայ բժիշկների միության (UAMU) կլոր սեղան, հայտնում է AnalitikaUA.net-ը։

Միջոցառման ընթացքում ամփոփվեցին Գեղարքունիքի մարզ կատարած այցի արդյունքները, քննարկվեցին Հայաստանին հետագա աջակցության ալգորիթմը, ինչպես նաև բժիշկների, ուսանողների և հիվանդների փոխգործակցության ուղիները։

Ինչպես գիտեք, նոյեմբերին Ուկրաինայի հայ բժիշկները Հայաստան կատարած այցի ժամանակ եղել են մի շարք բուժհաստատություններում, որտեղ ուսումնասիրել են օգնություն կազմակերպելու և հայրենիքի գործընկերների հետ փոխգործակցության հնարավորությունները։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ՈւՀԲՄ -ի բժիշկները Ուկրաինայի հայկական համայնքի Երևանի գրասենյակի շրջանակներում օգնություն էին ցուցաբերում պատերազմի ժամանակ վիրավորվածներին։

Leave a Response