FreeStyle

ՆԱՏՕ-ի մասին Կրեմլի քարոզչություը ձախողված պատերազմում դեմքը փրկելու փորձ է. վերլուծաբան

«ՆԱՏՕ-ի՝ուկրաինական պատկերացումներին հատկապես պատերազմի ժամանակ չհամապատասխանելը, և արդյունքում՝ մեր հասարակության և իշխանությունների վերաբերմունքի փոփոխությունն այս կառույցի նկատմամբ, ռուսական քարոզչությունը փորձում է ներկայացնել որպես ձեռքբերում՝ «պարտադրանքի» արդյունքում, և գրավում է նրանց, ովքեր այդօրինակ մեկնաբանություն են անում՝ ներառյալ Ռուսաստանի ուղեծրում գտնվող երկրների լրատվամիջոցները»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ուկրաինահայ վերլուծաբան Մարատ Հակոբյանը։

Իրավիճակը ճիշտ ընկալելու համար, Հակոբյանը մեզ հետ զրույցում մանրամասներ բացահայտեց. «Գաղտնիք չէ, որ ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է, և կազմակերպության անդամ դառնալու Ուկրաինայի ցանկությունը կապված է երկիրը ծայրահեղ ագրեսիվ հարևանից՝ մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունից պաշտպանելու ցանկության հետ։ Փետրվարի վերջին Ուկրաինայի դեմ ռուսական լայնածավալ ագրեսիայի մեկնարկով ՆԱՏՕ-ի պահվածքը ցույց տվեց այս կառույցի՝ որպես կազմակերպության անզորությունը, մինչդեռ դաշինքի երկրների մեծ մասը երկկողմ ձևաչափով շատ ավելի արդյունավետ օգնություն է ցուցաբերում պաշտպանության ոլորտում, քան բուն դաշինքը, որը կարողացավ ընդամենը 50 տոննա վառելանյութ հատկացնել պատերազմող Ուկրաինայի համար»: Այս իրավիճակում, ըստ մեր զրուցակցի, բնականաբար, հարց է առաջանում նոր մեխանիզմների կամ կառուցվածքների ստեղծման անհրաժեշտության մասին, որոնք կարող են ապահովել Հյուսիսատլանտյան տարածաշրջանի երկրների, գուցե նաև հարավկովկասյան տարածաշրջանից ցանկացողների հավաքական անվտանգությունը.«Իսկ Կրեմլի քարոզչական պնդումները կապված են Ուկրաինայի դեմ ձախողված ագրեսիայի արդյունքում դեմքը փրկելու փորձերի հետ»,- եզրափակեց նա։

Leave a Response