Ուկրաինայի խորհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել հայ համայնքին երկրի պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար
Գերագույն Ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկը շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի հայերի միությանը երկրի պաշտպանունակության գործում նշանակալի ավանդի համար, հայտնում է AnalitikaUA.net-ը։
Ուկրաինայի խորհրդարանի ղեկավարը իր ուղերձում երախտագիտություն է հայտնել Ուկրաինայի հայերի միությանը (ՈւՀՄ) ակտիվ քաղաքացիական դիրքորոշման և նշանակալի ներդրման համար ուկրաինական պետության պաշտպանունակության ամրապնդման գործում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի ժամանակ.
«Ձեր հոգատարությունը, ակտիվ գործողությունները և անխոնջ տիտանական աշխատանքը, որը դրսևորվեց մեր երկրի համար այս բարդագույն իրավիճակում, հզորացնում է հավատը մեր ընդհանուր լուսավոր ապագայի նկատմամբ։
Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կհաղթենք բոլոր թշնամիներին, կկործանենք դեպի ազատ, ուժեղ և բարգավաճ Ուկրաինա ճանապարհի բոլոր խոչընդոտները։
Իմ և Ուկրաինայի Գերագույն Ռադայի անունից երախտագիտություն եմ հայտնում ձեզ մարդասիրության, անշահախնդիր աշխատանքի և տրամադրած աջակցության համար։ Մաղթում եմ ձեզ լավատեսություն, առողջություն, անսպառ էներգիա և խաղաղություն», — նշել է Ռուսլան Ստեֆանչուկը։