FreeStyle

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել Ուկրաինայի հայկական եկեղեցիներում: Այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչումը, չնայած երկրում սահմանված ռազմական դրությանը, ավանդաբար, տեղի է ունեցել Ուկարինայի բոլոր մարզերում: Ոգեկոչման միջոցառումները սկսվել են աղոթքից: Մայրաքաղաքում աղոթքի ընթերցման արարողությունը տեղի է ունեցել Ուկրաինայի Հայոց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհանիսյանի ղեկավարությամբ: Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը միջոցառման ընթացքում փոխանցել է միության նախագահ Վիլեն Շատվորյանի՝ հայ ժողովրդին ուղղված ուղերձը, որում մաղթում է Հայաստանին, Արցախին և Ուկրաինային խաղաղություն:

Ուկրաինայի հայերն ակտիվորեն հայտնում են իրենց քաղաքացիական դիրքորոշումն ինչպես պատմական հայրենիքի, այնպես էլ Ուկրաինայի շահերի պաշտպանության հարցում: Օրերս Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկը շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի հայերի միությանը երկրի պաշտպանության գործում ունեցած զգալի ներդրման համար, նշում է լրատվամիջոցը:

Leave a Response