FreeStyle

ՌԴ-ի պատերազմը ՀՀ-ում գաղտնի է տարվում՝ գործակալների միջոցով. փորձագետ

Ուկրաինաբնակ քաղաքական վերլուծաբան Մարատ Հակոբյանի հարցազրույցը հայկական Factor TV հեռուստաալիքին

Ուկրաինայում բնակվող քաղաքական վերլուծաբան Մարատ Հակոբյանը Factor TV-ին տված հարցազրույցում ասում է, որ դաշնակիցների օգնությամբ Ուկրաինային հաջողվել է այսօր կանգնեցնել ռուսական հարձակումը, և զինվելով՝ ուկրաինական բանակն է պատրաստվում հարձակման։

«Սա էքզիստենցիալ վտանգ է և՛ Ուկրաինայի, և՛ Հայաստանի համար։ Պարզապես, եթե հիմա Ուկրաինայում Ռուսաստանը զորքեր է մտցրել և ագրեսիվ պատերազմ է վարում, ՀՀ-ում այդ պատերազմը թաքցված է՝ ինֆորմացիոն դաշտում է, երբ իրենց գործակալները հորինում են միֆեր, թե, իբր, Եվրոպան վատն է։ Արևմուտքն ապրում է իր հոգսերով և ուրիշի հողերի վրա աչք չեն դրել։

Տեխնոլոգիաների դար է, և մարդիկ այդ միջոցով են առաջընթաց ապահովում։ Հետամնաց բռնապետերի ուղեղում է, որ հող գրավելն է իրենց պատիվ և կարգավիճակ բերում»,- ասաց Մարատ Հակոբյանը։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։