Ապրիլի 24-ին Ուկրաինայի հայկական եկեղեցիներում եւ հիշատակի խաչքարերի մոտ ժամերգություններ են անցկացվել ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, հայտնում է AnalitikaUA.net-ը։
Մայրաքաղաքի կենտրոնի այգիներից մեկում հայ եւ ուկրաինացի ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ հիշատակի արարողություն է կայացել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին։
Արարողությունը գլխավորել է Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը՝ Ուկրաինայի հայերի միության, Կիևի համայնքի ներկայացուցիչների, Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանի և Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի մասնակցությամբ:
Կիեւում միջոցառման մասնակիցների թվում են եղել Մարդու իրավունքների լիզորի ներկայացուցիչ Միխայիլ Սպասովը, Ուկրաինայում Վատիկանի դեսպանը, արքեպիսկոպոս Վիշվալդաս Կուլբոկասը, Ուկրաինայի մի շարք ազգային համայնքների եւ հոգեւորականության ներկայացուցիչներ։
Ուկրաինայի հայ երիտասարդների միությունն այս տարի նաև թեմատիկ տեսանյութ է պատրաստել ուկրաիներենով։
Հիշեցնենք, որ Ուկրաինայում Հայոց Ցեղասպանությունը ճանաչվել է տասնյակ շրջանային, մարզային ու քաղաքական խորհուրդների կողմից, ինչպես նաև ավտոնոմ Մարզ Ղրիմի կողմից։ Բարձագույն Ռադա երկու անգամ է մտել Հայոց Ցեղասպանությունը ճանաչելւ մասին նախագիծը։ Օրինագծի հեղինակներն են Վիլեն Շատվորյանը, Արսեն Ավակովն ու Նվեր Նխիթարյանը։