Օդեսայում սեպտեմբերի 1-ին աշակերտների համար իր դռներն է բացել Գագարինի սարահարթում գտնվող ուկրաինա-հայկական միջազգային դպրոցը: Այդ մասին հաղորդում է AnalitikaUA.net-ը:
Դպրոցում, որտեղ հայերենն ինտեգրված է հիմնական ուսումնական ծրագրում, ուսուցումը սկսվում է առաջին դասարանից ՝ հայաստանցի հայաախոս ուսուցիչների հետ: Լեզվական միջավայրում հարմարավետ ընկղմվելու համար դպրոցում ստեղծվել է նաև «Հայկական մշակույթ և պատմություն» հատուկ դասընթաց: Բացի այդ, հաստատությունում խորացված ուսումնասիրում են ուկրաիներեն, անգլերեն և այլ լեզուներ ։
Աղբյուրի համաձայն, աշակերտները բաշխվում են փոքր դասարանների, ուսուցիչները յուրաքանչյուր երեխայի համար անհատական մոտեցում են ապահովում: Բացի նոր գիտելիքների յուրացումից, դպրոցականները նաև ամրապնդում են առողջությունը, ակտիվորեն զբաղվում սպորտով, ինչին նպաստում է քաղաքի ափամերձ առողջարանային տարածքում դպրոցի գտնվելը:
Դպրոցը գործում է Ուկրաինայի և Հայաստանի կրթության նախարարությունների աջակցությամբ:
Ինչպես հայտնի է, Ուկրաինայի հայերի միությունը հատուկ ուշադրություն է դարձնում կրթության և մշակույթի ոլորտներին: Կազմակերպության նախագահ Վիլեն Շատվորյանը նույնպես հատուկ ուշադրություն է դարձնում երեխաների և երիտասարդների կրթությանն ուղղված ծրագրերին: