Ուկրաինան 2023 թվականին Եվրամիության երկրներ է արտահանել 22 հազար տոննա շոկոլադ և այդ ցուցանիշով զբաղեցրել է երրորդ տեղը միությունից դուրս գտնվող երկրների շարքում։
Ուկրաինային բաժին է ընկել այդ ապրանքների ներմուծման 13%-ը, հայտնում է Լեհական ռադիոն՝ վկայակոչելով Եվրոստատի տվյալները։
Առաջին տեղում է Շվեյցարիան (62 հազար տոննա, մասնաբաժինը 36%), երկրորդ տեղը՝ Մեծ Բրիտանիան (61 հազար տոննա, մասնաբաժինը 36%)։