
Հայուհի Սոֆյա Ներսիսյանն Ուկրաինան կներկայացնի «Մանկական Եվրատեսիլ 2025» միջազգային երգի մրցույթում, որը կանցկացվի Վրաստանում։ Նա հաղթել է Ուկրաինայի ազգային նախընտրական փուլում՝ նվաճելով առաջին տեղը։ Այս մասին հաղորդում է AnalitikaUA-ն.
Սոֆյան հաղթանակ է տարել «Մոտանկա» անվանումը կրող մրցութային երգով։ Հաղթողը ընտրվել է ուղիղ եթերում՝ ժյուրիի (50%) և հեռուստադիտողների (50%) քվեարկության արդյունքում, ինչպես նախկին տարիներին։
Ներսիսյանը հավաքել է ընդհանուր 11 միավոր՝ 6 միավոր հեռուստադիտողներից և 5՝ ժյուրիից։ Այսպիսով, նա զբաղեցրել է առաջին տեղը հեռուստադիտողների քվեարկությամբ և երկրորդ՝ ժյուրիի գնահատմամբ։
Ինչպես հայտնի է, Ուկրաինայի հայերի միությունը հատուկ ուշադրություն է դարձնում կրթության և մշակույթի ոլորտներին: Կազմակերպության նախագահ Վիլեն Շատվորյանը նույնպես հատուկ ուշադրություն է դարձնում երեխաների և երիտասարդների կրթությանն ուղղված ծրագրերին:



