FreeStyle

Պուտինի հարվածը և Թրամփի լռությունը․ պատահակա՞ն չէ

Ռուսաստանի կողմից Սուրբ Ծննդից առաջ Ուկրաինային հասցված լայնածավալ հարվածների ֆոնին նախագահ Վոլոդիմիր Զելենսկին դիմել է միջազգային հանրությանը՝ կոչ անելով ուժեղացնել ճնշումը Մոսկվայի վրա։ Հարվածները հասցվել են էներգետիկ համակարգին և քաղաքացիական ենթակառուցվածքներին, մինչդեռ ռազմաճակատում, մասնավորապես Պոկրովսկում և Միրնոգրադում, իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Զելենսկու խոսքով՝ տեղի ունեցողը հերթական անգամ ցույց է տալիս, որ Կրեմլը պատրաստ չէ խաղաղության և պատերազմը կարող է դադարեցնել միայն մեկ որոշում։