Այսօրվա թողարկման ընթացքում վերլուծում ենք աշխարհաքաղաքական թեժ իրադարձությունները, որոնք ուղղակիորեն ազդում են Հայաստանի և տարածաշրջանի վրա։ Թրամփի վարչակազմի նոր որոշումները, Իրանի շուրջ ստեղծված լարվածությունը և Ռուսաստանի ներսում խորացող ճգնաժամը մեր ուշադրության կենտրոնում են։
Հաղորդման հիմնական թեմաները.
Վիզաների կասեցում. ԱՄՆ Պետդեպարտամենտի անսպասելի քայլը: Ինչո՞ւ է Հայաստանը հայտնվել այն 75 երկրների ցանկում, որոնց քաղաքացիների համար դադարեցվել է ներգաղթային վիզաների տրամադրումը։ Ի՞նչ սպասել Թրամփի վարչակազմից հաջորդիվ։
Իրանը՝ հարվածի տակ. «Օգնությունը ճանապարհին է»: Թրամփի երկիմաստ հայտարարությունները և ամերիկյան ավիակիրների տեղաշարժը դեպի Մերձավոր Արևելք։ Արդյո՞ք սա նոր պատերազմի սկիզբն է։
Ռուսաստանի անօգնականությունը և Ղազախստանի դիմումը Արևմուտքին: Ինչո՞ւ է Աստանան խնդրում ԱՄՆ-ին պաշտպանել իր նավերը ռուսական ջրերում։ Պուտինի հերթական աշխարհաքաղաքական նվաստացումը։
«Ստվերային նավատորմի» վերջը. Բրիտանիան և ԱՄՆ-ը պատրաստվում են ռուսական և իրանական տանկերների զանգվածային կալանավորմանը։ Ինչպե՞ս սա կհարվածի Կրեմլի եկամուտներին։
Ռուսաստանի տնտեսական աղետը. Դեֆոլտների ռեկորդային ալիք և 44,1 դոլարի շեմը նավթի համար։ Ինչո՞ւ է ռուսական բիզնեսը հայտնվել փակուղու առաջ։
Ռազմաճակատի նորագույն տեխնոլոգիաները. Ուկրաինական «Ռուտա» թևավոր հրթիռի հզորացումը և Ռուսաստանի ՀՕՊ համակարգերի անզորությունը բալիստիկ հրթիռների դեմ։
Կրակ Ռուսաստանի տարածքում. Օրսկի, Նևիննոմիսկի և Բրյանսկի պայթյունների մանրամասները։
Մանրամասն վերլուծությունը և բացառիկ կանխատեսումները դիտեք մեր ուղիղ եթերում:









