ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի ցամաքային գործողությանը, իսկ Ուկրաինան ոչնչացնում է ՌԴ նավթային պաշարները
Այս եթերում վերլուծում ենք համաշխարհային աշխարհաքաղաքականության ամենաթեժ կետերը: Մինչ ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ ուժային գործողության վճռական փուլին, Ուկրաինան շարունակում է մեթոդաբար ոչնչացնել Ռուսաստանի տնտեսական հիմքերը՝ թիրախավորելով Բալթիկ ծովի կարևորագույն նավահանգիստները:
Այս թողարկման մեջ
.
Իրանի վերջնագիրը. ԱՄՆ ադմիրալ Բրեդ Կուպերի կոչը ԻՀՊԿ զինծառայողներին՝ լքել իրենց պոստերը: Արդյո՞ք ապրիլի 6-ին կսկսվի ցամաքային ներխուժումը:
Կրակ Բալթիկ ծովում. Ուստ-Լուգա և Պրիմորսկ նավահանգիստների ռազմավարական ոչնչացումը: Ինչո՞ւ ռուսական ՀՕՊ-ը չի կարողանում կանգնեցնել ուկրաինական դրոնները:
Թրամփի «շպագատը». ԱՄՆ Սենատը պատժամիջոցներ է նախապատրաստում Օրբանի դեմ: Ինչպե՞ս կփոխվի Թրամփի մարտավարությունը Ուկրաինայի հարցում:
Ուկրաինան Մերձավոր Արևելքում. Զելենսկու պատմական համաձայնագիրը Սաուդյան Արաբիայի հետ: Ինչպե՞ս է Ուկրաինան վաճառում իր փորձը իրանական դրոնների դեմ պայքարում:
Ռուսական ավանդների բռնագրավում. Կրեմլը պատրաստվում է խլել քաղաքացիների 67 տրիլիոն ռուբլին՝ պատերազմը ֆինանսավորելու համար:
«Վագները» Եվրոպայում. Պատրաստված դիվերսանտների ցանցը Արևելյան Եվրոպայում. ի՞նչ է պլանավորում Պուտինը:









