FreeStyle

Պատմական շրջադարձ. Իշխանության էրոզիա Իրանում. Զելենսկին Լուկաշենկոյին Մադուրո կսարքի

Այսօրվա վերլուծական թողարկման մեջ քննարկում ենք ռազմաճակատի և համաշխարհային քաղաքականության ամենաթեժ իրադարձությունները: Մինչ Ուկրաինան տեխնոլոգիական հեղափոխություն է իրականացնում և կուրացնում ռուսական ՀՕՊ-ը, Թեհրանն ու Մոսկվան բախվում են իրենց տնտեսական և ռազմավարական պաշարների սպառմանը:
Այս թողարկման մեջ.

«Ազովի» տիրապետությունը Դոնեցկում. Ինչպե՞ս է Ուկրաինայի ԶՈւ-ն իր վերահսկողության տակ վերցրել օկուպացված մարզկենտրոնի երկինքն ու լոգիստիկան: Արհեստական բանականությամբ օժտված Hornet դրոնների հաղթանակը ռուսական ՌԷՊ-ի նկատմամբ:
Կուրացած Ռուսաստան և ՆՎԳ-ների մայրամուտը. Հաջող հարվածներ Սամարայի, Լենինգրադի և Կրասնոդարի նավթավերամշակման գործարաններին: Ինչո՞ւ են Պուտինի հարազատ տարածաշրջանում մոբիլիզացիա հայտարարում և ճանաչում այն որպես մերձճակատային գոտի:

Իրանի «հորատանցքերի մահը». ԱՄՆ-ի լիակատար ծովային շրջափակումը և Թեհրանի տնտեսական աղետը: Ինչո՞ւ է Հորմուզի նեղուցը Իրանի համար դարձել «Աքիլեսյան գարշապար» և ինչպե՞ս է Նորվեգիան հարստանում այս ճգնաժամի հաշվին:

ՈՉկոմպետենտ (ВОЧкомпетент) Թրամփի խաղերը. Ինչո՞ւ է Սպիտակ տան ղեկավարը փորձում փրկել Պուտինի նավթային եկամուտները և ի՞նչ է քննարկվում Վաշինգտոնի իրավիճակային կենտրոնում:

Զելենսկու վերջնագիրը Լուկաշենկոյին. Արդյո՞ք Մինսկի բռնապետին սպասվում է Մադուրոյի ճակատագիրը: Վենեսուելայի փորձը որպես դաս Բելառուսի համար:

Հայաստանի անվտանգության ռիսկերը. Ինչպե՞ս կարող է Իրանի շուրջ լարվածությունը տապալել եվրոպական առաջնորդների այցը Երևան: Մակրոնի այցի հեռանկարները պատերազմի ֆոնին:

Տեխնոլոգիական մրցավազք. Բրիտանացի փորձագետների գնահատականը՝ ինչպե՞ս է Ուկրաինան 6 շաբաթը մեկ թարմացնում պատերազմի կանոնները:

Մենք վերլուծում ենք իրականությունը՝ զատելով այն քարոզչական կեղծիքներից: Բաժանորդագրվեք մեր ալիքին և հետևեք իրադարձությունների զարգացմանը նաև մեր Տելեգրամյան ալիքում: