FreeStyle

Պուտինի ձախողումը Պեկինում, «Գազպրոմի» փլուզումը և ՍԲՈՒ-ի «Ալֆա»-ի կատաղի հարվածը ՖՍԲ-ի շտաբին

Մինչ համաշխարհային մեդիան քննարկում է Չինաստան կատարած Պուտինի անարդյունք ու ձախողված այցը, Ուկրաինայի Պաշտպանության ուժերը ռազմաճակատում և թիկունքում ռուսական օկուպացիոն զորքերին հաջողության ոչ մի հույս չեն թողնում։ Էներգետիկ հսկա «Գազպրոմի» բաժնետոմսերը գահավիժում են, իսկ Կրեմլի կողմնակիցներն ու ռազմական բլոգերները բացահայտ ծաղրում են դիկտատորին՝ ազդարարելով Ռուսաստանի տնտեսական ու ռազմական լիակատար փակուղին։

Այսօրվա եթերում ձեզ ենք ներկայացնում նաև բացառիկ հարցազրույց Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի հետ. քննարկել ենք ամենաարդիական թեմաները և, անշուշտ, խոսել ենք Հայաստանի մասին։

Թողարկման հիմնական թեմաները.

«Սնեգ Ախմատա» հատուկ գործողությունը. Ուկրաինայի ԶՈւ Անօդաչու համակարգերի ուժերի և ՍԲՈՒ-ի համատեղ հարվածը Սնեժնոյեում։ 11 հարվածային դրոններով երկհարկանի համալիրի կատարյալ ոչնչացումը և «Ախմատ» ստորաբաժանման առնվազն 65 կուրսանտ-հատուկջոկատայինների լիկվիդացումը։

Ռուսական ՆՊԶ-ների կատաղի ջախջախումը. Reuters-ի սենսացիոն տվյալները։ Ուկրաինական դրոնները կանգնեցրել են Կենտրոնական Ռուսաստանի բոլոր խոշոր նավթավերամշակման գործարանները՝ շարքից հանելով ՌԴ ողջ հզորությունների քառորդ մասը (83 միլիոն տոննա նավթ)։ Մոսկվայում բողոքի ալիք է բարձրանում։

Լոնդոնի ինստիտուտի (IISS) զեկույցը. Ռուսաստանի տնտեսությունը կործանվում է երկարատև պատերազմի պատճառով, աշխատուժի դեֆիցիտը հասել է 2,3 միլիոն մարդու։ Պուտինը կանգնած է ճակատագրական ընտրության առաջ։

Չինական տրոլինգ և Շոյգուի սպառնալիքները. Ինչու՞ Սի Ծինփինը հրապարակավ այդպես էլ չհիշատակեց «Սիլա Սիբիրի 2» գազատարը և ինչպե՞ս Պեկինում Պուտինին ակնարկեցին ԽՍՀՄ փլուզումը։ Շոյգուի կացնային տնտեսական շանտաժը Հայաստանի դեմ։

Զելենսկու ուղիղ ուլտիմատումը Լուկաշենկոյին. Ռուս-բելառուսական միջուկային մանևրների ֆոնին Ուկրաինայի նախագահը խոստացել է Մինսկի ռեժիմին «տոնուսի մեջ» պահել և չի բացառել կանխարգելիչ (պրեվենտիվ) հարվածի հնարավորությունը։

ՖՍԲ-ի շտաբի գորգային ռմբակոծությունը. ՍԲՈՒ-ի «Ալֆա» հատուկ ստորաբաժանման փայլուն գործողությունը օկուպացված Գենիչեսկում։ Ծանր ռմբակոծիչ-դրոնները հողին են հավասարեցրել շենքերի համալիրը, ոչնչացվել է «Պանցիր-Ս1» ՀՕՊ համալիրը, թշնամու կորուստները՝ անցնում են հարյուրը։

Մանրամասն ռազմաքաղաքական վերլուծությունը, փորձագիտական տվյալները, Z-քարոզիչների ու ռազմական հանցագործ Իգոր Գիրկինի (Ստրելկով) խոստովանությունները Ռուսաստանի կործանման մասին՝ դիտեք եթերում։