Այսօրվա ռազմական եթերի ընթացքում ներկայացնում ենք Ռուսաստանին խաղաղության պարտադրման նոր փուլի ամենաթեժ և սենսացիոն փաստերը։
Վլադիմիր Զելենսկին հայտարարել է օրական 600 հրթիռ և դրոն ՌԴ տարածքի ուղղությամբ արձակելու պատրաստակամության մասին, և այսօր աշխարհագրությունն արդեն հասել է Սիբիր. Օմսկում պատմության մեջ առաջին անգամ հայտարարվել է օդային տագնապ։
Ուկրաինական դրոնները ռազմավարական հարված են հասցնել Մոսկվան սնուցող «Տրանսնեֆտի» «Վտորովո» և «Լոբկովո» կրիտիկական կայաններին, ինչպես նաև հրդեհել Սամարայի ՆՎԳ-ն ու Չեբոքսարիի ռազմական գործարանը։
Մոսկվայի սրտում՝ Բալաշիխայում և Կոնկովոյում, օդ են թռել ռազմական մեքենաներ. լիկվիդացվել է ՌԴ բանակի արկերի գլխավոր մատակարար, գեներալ-լեյտենանտ Դավիդովը։
Բացի այդ, Չոնգարի կամրջի խոցմամբ սկսվել է օկուպացված Ղրիմի լիակատար տրանսպորտային բլոկադան։ Էֆիրում անդրադառնում ենք նաև Մերձավոր Արևելքի պայթյունավտանգ իրավիճակին, որտեղ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին՝ ստեղծելով ուղղակի սպառնալիք Հայաստանի սահմանների մոտ։







