Աշխարհաքաղաքական առճակատումը հասել է եռման կետին. Եվրոպան անցնում է կոշտ հակահարվածի, Ուկրաինան նոկաուտի է ենթարկում Ռուսաստանի տնտեսական հսկաներին, իսկ Դոնալդ Թրամփը կուլիսներում սկսել է իր վտանգավոր ու «մահացու» խաղերը:
Այսօրվա թողարկման ընթացքում մանրամասն վերլուծում ենք վերջին օրերի ամենաթեժ իրադարձությունները.
Ուկրաինական դրոնների տնտեսական նոկաուտը. Ինչպե՞ս Ուկրաինայի ԶՈւ Գլխավոր շտաբի և Պաշտպանության նախարարության հաստատած հարվածները կաթվածահար արեցին Ռուսաստանի երկու խոշորագույն նավթավերամշակման հսկաներին՝ «Լուկօյլի» և «Նովատեկի» գործարանները, և ինչու է Սոչիի օդանավակայանը մնացել առանց վառելիքի:
Կրեմլի տեռորն ու ՈւԱԾ-ի (СБУ) շենքի գնդակոծումը. Ռուսաստանն իր ոճի մեջ է. սեփական լսարանի համար էֆեկտիվ պատկեր ստեղծելու նպատակով Մոսկվան փորձում է իր ռազմական պարտությունները ծածկել Կիևի կենտրոնին, Օդեսային և Սումիին հասցվող քաղաքացիական հարվածներով: Ներկայացնում ենք Օգոստոսի 26-ից սկսված անդադար հարձակումների սարսափելի վիճակագրությունը:
Թրամփի «մահացու խաղերն» ու Կրեմլի փրկօղակը. Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփը բիզնես-շահեր հետապնդում պատերազմող կողմերից և փրկօղակ նետում Պուտինին Ռուսաստանի համար ամենածանր պահին, երբ Դոնբասը վերածվել է թակարդի, իսկ բյուջեի դեֆիցիտը հասել է 74,4 միլիարդ դոլարի: Ովքե՞ր են «Վիտյոկն ու Զյատյոկը» (Ուիտկոֆֆ և Կուշներ), ինչո՞ւ տապալվեց նրանց այցը Կիև, և ինչպե՞ս ԿՀՎ տնօրեն Ռետկլիֆի գաղտնի այցը Մոսկվա արձակեց Պուտինի ձեռքերը:
Գերմանիայի «Վրեժի պլանը» և 800 ռուս շպիոնների վտարումը. Լայպցիգի օդանավակայանում տեղի ունեցած դիվերսիայից հետո Եվրոպան անցնում է կտրուկ քայլերի: 1600 հոգանոց պատմական «Սև ցուցակ», տուրիստական վիզաների բան և Լեհաստանի ու Ֆրանսիայի նախաձեռնությունը՝ Եվրոպայից ռուս դիվանագետների 40%-ին վտարելու մասին:
ԶԱԷԿ-ի կրիտիկական վիճակն ու լոկալ հրադադարը. Ինչո՞ւ Մոսկվան պաշտոնապես հրաժարվեց «օդային» հրադադարից, բայց ստիպված եղավ ՄԱԳԱՏԷ-ի միջնորդությամբ համաձայնել տեղային լռության ռեժիմին՝ դիզելային վառելիքի սպառման և կայանի ամբողջական հոսանքազրկման սպառնալիքի պատճառով:
Հումանիտար աջակցություն. Ուկրաինայի հայերի միության և ՀՀ կառավարության համատեղ նախաձեռնությամբ Օդեսայի մարզի ուկրաինացի պաշտպանների երեխաների վերականգնողական այցը Դիլիջան և Սևան:
Դիտեք տեսանյութը՝ հասկանալու համար աշխարհաքաղաքական վերջին կուլիսային զարգացումներն ու ռազմաճակատի իրական պատկերը:


