Մոսկվայի ճաքերը, Թրամփի տապալումը և Բաքվի ավանտյուրան Գանձասարում. Ինչպե՞ս է Ուկրաինան փոխում պատմության ընթացքը
Պատերազմը թևակոխել է նոր և էլ ավելի կատաղի փուլ: Ուկրաինայի պաշտպանության ուժերի համակարգված ու դիպուկ հարվածները Ռուսաստանի խորը թիկունքին, նավթավերամշակման հսկաներին և ռազմավարական գազային «ողնաշարին»՝ Յամալին, Կրեմլում իսկական խուճապ են առաջացրել: 73-ամյա դիկտատորի վարչակարգը հայտնվել է ակնհայտ հոգեվարքի մեջ, ինչի պաշտոնական հաստատումն են դարձել Պեսկովի վախեցած հայտարարություններն ու ԱԴԾ (ФՍБ) ղեկավարության տոտալ զատումները: Ռազմաճակատում ռուսական պաշտպանության փլուզմանը և Դոնեցկում բարձրաստիճան գեներալ-լեյտենանտի լիկվիդացմանը զուգահեռ՝ Մոսկվայում թափ է հավաքում նոր՝ «թիկնապահների կլանը», որն աստիճանաբար իշխանությունից զրկում է Պուտինի հին ընկերներին:
Միևնույն ժամանակ, աշխարհաքաղաքական թատերաբեմում ծավալվում են ուշագրավ զարգացումներ: Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինան «փուռը տալու» և Պուտինին փրկելու փորձերը ձախողվում են: Թրամփի և Էրդողանի համատեղ քաղաքականությունը Մերձավոր Արևելքում կրում է լուրջ պարտություն՝ Իրանի և հուսիթների նոր ակտիվության ֆոնին: Իսկ 2027 թվականի եվրոպական ընտրություններից առաջ, որտեղ Մարին Լե Պենն ու Ալիս Վայդելը փորձում են պրոռուսական ռեվանշ կազմակերպել, հենց Ուկրաինան է դառնում այն ուժը, որը կարող է փրկել Եվրոպան և հիմք դնել ՆԱՏՕ-ի ու Եվրամիության նոր տրանսֆորմացիային:
Այս եթերում մանրամասն վերլուծում ենք ՌԴ Գլխավոր շտաբի վերջին տվյալները, ռուս տղամարդկանց սպառվելու և ռեկորդային կորուստների թվերը, ինչպես նաև անդրադառնում ենք Ալիևի ռեժիմի հերթական հակահայկական ավանտյուրային Արցախի Գանձասար վանական համալիրում:
Մանրամասները՝ դիտեք տեսանյութում:


