Այսօրվա արտահերթ թողարկման ընթացքում աշխարհաքաղաքական խոշոր տեկտոնական շարժերի և Հարավային Կովկասում ստեղծված նոր իրավիճակի մանրամասն վերլուծությունն է: Իրավիճակ է փոխվել. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոր արկածախնդրական հարձակումներ ու դիվանագիտական շանտաժ է սկսել Հայաստանի դեմ: Սակայն այս կոշտ հռետորաբանությունն ու ագրեսիան իրականում ուժի նշան չեն. Ալիևը պարզապես ցավից է գոռում, քանի որ Արևմուտքը ջախջախում է Բաքվի և Մոսկվայի համատեղ հաշվարկները: Ալիևի այս իստերիկան ուղղակիորեն կապված է միջազգային ասպարեզում Դոնալդ Թրամփի դիրքերի թուլացման ու նրա քաղաքական կարճատեսության հետ, ինչից օգտվելով՝ Բաքուն փորձում էր գործել Կրեմլի սպառնալիքներին լիովին սինխրոն:
Հաղորդման ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվում այն հարցին, թե ինչպես է Կանադան Հայաստանին ճամփա բացում դեպի Եվրոպա, և ինչու են հենց Եվրոպան ու Ուկրաինան դառնում Հայաստանի իրական անվտանգության երաշխավորը: Վերլուծվում են Եվրամիության կողմից Հայաստանի համար նախատեսված 12 միլիարդ եվրոյի հսկայական ներդրումային փաթեթի ազդեցությունն ու Օտտավային առնչվող աշխարհաքաղաքական սենսացիոն նախադեպը:
Զուգահեռաբար ներկայացվում է Ռուսաստանի ներքին կատարյալ փլուզումը. ռազմաճակատում ռուսական 20-րդ բանակի տապալման, «Վիվալդի» գործողության և գեներալների ստի ֆոնին Կրեմլում իրական խուճապ է սկսվել, և էլիտաներն արդեն ակտիվորեն Պուտինին փոխարինող են փնտրում: Թողարկման մեջ տեղ են գտել նաև Ուկրաինայի ՍԲՍ-ի կողմից Ռոստովի ռազմական աերոդրոմում 6 ռուսական ինքնաթիռների ոչնչացման, Յարոսլավլի ՆՊԶ-ի ջախջախման, Ռուսաստանում ագրարային կրախի և Լեհաստանի ու Լիտվայի կողմից Պատրուշևի միջուկային հիստերիային տրված հուժկու պատասխանի մանրամասները:


