Օկուպացված Մարիուպոլում Հայկական խաչքար են կոտրել:
Մարտական գործողությունների ընթացքում հրաշքով փրկված հայկական խաչքարը կոտրել են, երբ քաղաքում արդեն տնօրինում են օկուպանտները, այս մասին AnalitikaUA-ին հայտնել են ականատեսները։
Ուկրաինացի և հայ ժողովուրդների անմեղ զոհերին նվիրված հուշարձանը (խաչքարը) տեղադրվել էր 2021 թվականի սեպտեմբերի 17-ին։
Ինչպես հայտնի է, ռուսական ռազմական ագրեսիայի արդյունքում վնասվել է Ուկրաինայի մշակութային ենթակառուցվածքի ավելի քան 400 օբյեկտ։