Ուկրաինայի հայերի միության Երևանում կայացած համաժողովում նոր կարևոր որոշումներ են ընդունվել
Հուլիսի 29-ին Երևանում կայացավ Ուկրաինայի հայերի միության համաժողովը:
Համաժողովին ներկա էին գրեթե բոլոր մարզային համայնքների ղեկավարները, «Допомога» կազմակերպության ներկայացուցիչները և հրավիրված հատուկ հյուրեր: Ողջույնի խոսքով հանդես եկան Միության (ՈւՀՄ) նախագահ Վիլեն Շատվորյանը, Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը և Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս Եպիսկոպոս Հովհաննիսյանը:
Քննարկվեցին Ուկրաինայում ընթացող պատերազմի հետևանքով ՈւՀՄ և հայ համայքնի առջև առաջացած մարտահրավերներն ու դրանց պատշաճ կերպով արձագանքելու քայլերը, Միության կադրային քաղաքականությունը, կառուցվածքային բարեփոպումներն ու հետագա գործունեությունը:
Համաժողովի ընթացքում ստեղծվել է շտաբ՝ ի հայտ եկած խնդիրներին արագ և հատուկ կարգով լուծում տալու համար։ Համաժողովի մյուս կարեւոր որոշումների մասին կհայտարարվի առանձին:
Համաժողովի շրջանակներում նաև Ուկրաինայի հայերի միության պատվիրակները հանդիպում են ունեցել Հայաստանում գտնվող ուկրաինացի ներգաղթյալների հետ։ Այս հանդիպումը նպատակ ուներ ցուցաբերել համապարփակ աջակցություն և օգնություն, որը կարող է անհրաժեշտ լինել նոր միջավայրում: