Ուկրաինայի հարվածը 2000 կմ խորությամբ և Ալիևի էներգետիկ «նոկաուտը». Ի՞նչ է կատարվում իրականում
Այսօրվա էքսկլյուզիվ թողարկման մեջ վերլուծում ենք համաշխարհային քաղաքականության և ռազմաճակատի ամենացնցող իրադարձությունները.
Ուկրաինայի «երկար ձեռքը». Ինչպե՞ս ուկրաինական հրթիռները հասան Ուխտա (2000 կմ) և ոչնչացրեցին Ռուսաստանի հյուսիսային էներգետիկ սիրտը: Ինչո՞ւ է ՌԴ ՀՕՊ-ն անզոր նորագույն FP-5 «Flamingo» հրթիռների առաջ:
Ադրբեջանի տարանցիկ ֆիասկոն. Ինչո՞ւ է ԵՄ նոր էներգառազմավարությունը դուրս մղում Բաքվին և Անկարային: Ինչպե՞ս Վենեսուելայի վերադարձը նավթային շուկա և Իսրայելի հետ նոր գործարքները հարվածեցին Ալիևի գրպանին:
Տրամփի «Ոսկե կամուրջը». Վաշինգտոնի նոր մարտավարությունը Իրանի և Վենեսուելայի դեմ: Արդյո՞ք Կրեմլը կընդունի բանակցությունների առաջարկը, թե՞ կգնա դեպի լիակատար տնտեսական ինքնասպանություն:
Ռազմաճակատի սարսափելի թվերը. Ռուսական բանակի կորուստները գերազանցել են 1,25 միլիոնը: Ինչո՞ւ է Բրիտանիան և Նիդերլանդները շտապ կարգով ուժեղացնում Ուկրաինայի ՀՕՊ-ն ու ավիացիան:
Հայաստանի հնարավորությունը. Ինչո՞ւ է Երևանը պետք է շտապ ինտեգրվի արևմտյան նոր նախագծերին, քանի դեռ Անկարան և Բաքուն կորցնում են իրենց ազդեցությունը:
Միացե՛ք մեր ուղիղ եթերին՝ հասկանալու համար նոր աշխարհակարգի բոլոր գաղտնիքները:







