Այսօրվա թողարկման մեջ վերլուծում ենք ռազմաճակատի և համաշխարհային քաղաքականության ամենաթեժ իրադարձությունները:
Մյունխենի անվտանգության համաժողովի մեկնարկը բերեց սենսացիոն հայտարարություններ. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն բացահայտ ծաղրում է Կրեմլի «հզորությունը», մինչդեռ Ուկրաինան և Գերմանիան սկսում են զենքի համատեղ արտադրություն:
Այս թողարկման մեջ կլսեք՝
Իսրայել-Վրաստան-Իրան. Ինչո՞ւ է Թբիլիսիի քայլը հարուցել Իսրայելի զայրույթը և ի՞նչ դասեր պետք է քաղի Հայաստանը:
ԱՄՆ-ի հեռացումը Սիրիայից. Էթ-Թանֆ բազայի փոխանցումը և նոր աշխարհաքաղաքական իրականությունը Մերձավոր Արևելքում:
Ռազմաճակատի իրավիճակը. 142 մարտական բախում և ռուսական կողմի հսկայական կորուստները: Ինչո՞ւ է Ռյուտեն ռուսական բանակը համեմատում խխունջի հետ:
Հարված Վոլգոգրադին. Ուկրաինական դրոնները կրկին կաթվածահար են արել Ռուսաստանի ռազմավարական օբյեկտները:
ՆԱՏՕ 3.0. Էլբրիջ Քոլբիի նոր հայեցակարգը. արդյո՞ք Հայաստանը պատրաստ է անվտանգային նոր մոդելին՝ հիմնված գործընկերության, այլ ոչ թե կախվածության վրա:
Եվրոպայի տնտեսական պատասխանը. Ինչպե՞ս է ԵՄ-ն պատրաստվում մրցակցել ԱՄՆ-ի և Չինաստանի հետ:





