Իսրայել, Ռուսաստան և Չինաստան. աշխարհաքաղաքական նոր թակարդները և ազդանշան հայկական բիզնեսին
«Անալիտիկա» ալիքի այս հատուկ թողարկման ընթացքում ներկայացնում ենք բացառիկ հարցազրույց իսրայելցի հայտնի ռազմական փորձագետ Դավիդ Գենդելմանի հետ: Քննարկել ենք Իսրայելի շուրջ ստեղծված իրավիճակը և հայության համար ամենաարդիական ու կրիտիկական հարցերը:
Մինչ հարցազրույցին անցնելը, անդրադարձել ենք միջազգային քաղաքականության և ռազմաճակատի ամենաթեժ թեմաներին.
Ուկրաինական ճակատ և դրոնների պատերազմ. Ուկրաինայի զինված ուժերի առաջխաղացումը Պոկրովսկի ուղղությամբ և ՌԴ խորը թիկունքում գտնվող նավթավերամշակման գործարանների (НПЗ) խոցումը: Ինչպե՞ս է Ուկրաինան իրականացնում լոգիստիկայի «կրակային վերահսկողություն»:
Կրեմլի «թակարդը». The Wall Street Journal-ի և Էստոնիայի հետախուզության գնահատականները Պուտինի սպառվող ռեսուրսների և «անխուսափելի հաղթանակի» թեզի տապալման մասին:
Պեկինի և Թեհրանի գաղտնի քայլերը. Reuters-ի սենսացիոն բացահայտումը Չինաստանում ռուս զինվորների գաղտնի մարզումների մասին և Գերմանիայի հետախուզության նախազգուշացումը Եվրոպայում Իրանի հնարավոր գործողությունների վերաբերյալ:
Պատժամիջոցների շրջանցում և Կալինինգրադ. Գերմանիայում բացահայտված լայնածավալ մաքսանենգության սխեման, Լիտվայի կոշտ հայտարարությունը ՆԱՏՕ-ի հնարավորությունների մասին և Bloomberg-ի անդրադարձը խոշոր ամերիկյան ներդրողի շրջադարձին, ինչը կարևոր ազդանշան է նաև հայկական բիզնեսի համար:
Մանրամասն վերլուծությունը, բացառիկ կադրերը և ամբողջական տեսանյութը դիտեք ստորև:





