FreeStyle

Օդեսայում տեղի է ունեցել “Տոլմայի փառատոն”

Ուկրաինական Օդեսա քաղաքում անցկացվել է Տոլմայի փառատոն, հայտնում է AnalitikaUA.net-ը:

Հուլիսի 5-ին Օդեսայի հայկական համայնքում անցկացվեց «Տոլմա» փառատոնը, որի ընթացքում ներկայացվեց սիրված ուտեստի 17 տեսակ՝ պատրաստված “Կանանց հանձնաժողովի” և “Մայրերի միության” անդամների կողմից:

Ուկրաինայի հայերի միության տեղեկատվության համաձայն, կազմակերպության կիրակնօրյա մանկապարտեզի սաները և Օդեսայի հայ երիտասարդական կազմակերպության ակտիվիստները կազմակերպել են նաեւ զվարճալի համերգային ծրագիր միջոցառման հյուրերի համար:

Պարբերականը նաեւ հիշեցնում է, որ հայկական խոհարարական ավանդույթների զարգացմանն ու պահպանմանը միտված միջոցառումների շրջանակներում Հայաստանում և հայ համայնքներում պարբերաբար անցկացվում է Տոլմայի փառատոն:

Ինչպես ավելի վաղ նշել Է Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը, մենք հպարտանում ենք Ուկրաինայի հայերի մշակութային ու պատմական հարուստ ժառանգությամբ եւ հնարավոր ամեն ինչ անում ենք այն պահպանելու եւ հանրայնացնելու համար:

Leave a Response