Հուլիսյան գործողությունների ընթացքում հակառակորդի կիրառած, օգտագործած, պայթած միջոցների մնացորդներն այժմ ուսումնասիրվում են: Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ անդրադառնալով թուրքական անօդաչու սարքերով Հայաստանին հարվածներ հասցնելու վերաբերյալ հրապարակմանը։
«Այլ կերպ ասած, ժամանակավրեպ է խոսել այն մասին, դրանց մեջ թուրքական կա, թե ոչ»,- ասաց ՊՆ խոսնակը։
Հիշեցնենք, որ Аvia.pro-ն այսօր գրել է, որ թուրքական Bayraktar TB2 հարվածային անօդաչու սարքերը հարվածներ են հասցրել Հայաստանի տարածքում։
ԱԹՍ-ների կիրառման հստակ ժամկետները մնում են անհայտ, սակայն նշվում է, որ Հայաստանի ռազմական ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձրել դրան՝ հատկապես Թուրքիայի կողմից Հայաստանի տարածքների օկուպացման սպառնալիքների համատեքստում։