FreeStyle

Մագաղաթի հրաշքը կտորի վրա. արվեստագետը հայ դիզայների «Ռենեսանս» հավաքածուի մասին

«Բացարձակապես զարմանալի չէ, որ երեք երկրներում նման ուշադրության արժանացավ Մարգարիտա Պետրոսյանի «Ռենեսանս» հավաքածուն, արվեստը գնահատողների կողմից», – ինչպես հայտնում է UA-Report.info-ն՝ այս մասին հայտարարել է ուկրաինաբնակ արվեստագետ Անդրանիկ Խումարյանը:

«Մաքուր ու պայծառ ոգու առկայությամբ ծնված արվեստ։ Նման վերադարձ արմատներին ավելի քան հանճարեղ է։

Մագաղաթին պատկերված զարդանախշերը ստեղծվել են աղոթքով ու գեղեցկացրել Աստծո խոսքի մեր ընթերցումը։ Ու այսօր այդ գեղեցկությունը յուրովի մեզ վերադարձնել ու մեր կյանքը նորից պարուրել այդ հրաշագեղ պատկերներով ‘ հանճարեղ է։

Կարող եմ միայն երախտագիտության խոսք հղել տաղանդաշատ արվեստագետ դիզայներին», — նշում է Խումարյանը։

Հիշեցնենք, որ «Ռենեսանս» հավաքածուի յուրաքանչյուր հագուստի հետ տրամադրվում է անձնագիր — բրոշյուր, որտեղ մանրամասն տեղեկություններ են ներկայացված մանրանկարի հեղինակի մասին, ինչպես նաև նշված է յուրաքանչյուր զարդապատկերի նշանակությունն ու դպրոցը, որին պատկանում է տվյալ զարդապատկերը: (Ավելի շատ լուսանկարներ կգտնեք այստեղ)

Տեսանյութ թեմայի վերաբերյալ.

Leave a Response