FreeStyle

«Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային միջանցքից կարող է օգտվել նաև Ուկրաինան. միջազգայնագետ Իլիա Կուսա

«Հյուսիս-հարավ» ծրագրում Ուկրաինան կարող է խաղալ այս կամ այն տարածաշրջանը իրար կապող կարևոր դեր: Այս մասին AnalitikaUA.net-ի հետ զրույցում ասաց ուկրաինացի միջազգայնագետ Իլիա Կուսան:

«Իսկ դրա համար Ուկրաինան պետք է բարելավի ու խորացնի իր հարաբերությունները Հայաստանի, Հնդկաստանի ու Իրանի հետ: Հիշեցնեմ, որ մի քանի օր առաջ Երևանում բազմակողմանի քննարկումներ եղան «Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային միջանցքի վերաբերյալ: Քննարկմանը պաշտոնական մակարդակով մասնակցել են Հայաստանը, Բուլղարիան, Վրաստանը և Հունաստանը: Այդ քննարկման ժամանակ էլ մասնակիցները մշակել են համաձայնագրի նախնական տարբերակը», — ասաց Կուսան:

Կուսան նշում է, որ Հայաստանը, Իրանը և Հնդկաստանը հետաքրքրված են իրանական Չաբախար նավահանգստի օգտագործման մեջ՝ առևտրային ուղիների ակտիվացման համար:

Իլիա Կուսան նշում է, որ իր տպավորություններով Երևանում մեծ հույսեր են կապում այս միջանցքի գործարկման հետ՝ դրա հետ կապելով ոչ միայն իրանական նավահանգստից ազատ օգտվելու հնարավորությունը, այլև առևտրաշրջանառության աշխուժացումը:
Վերոնշյալ միջանցքից կարող են օգտվել Ուկրաինան և տարածաշրջանի մի շարք այլ երկրներ:

Leave a Response