FreeStyle

Կիեւում Հայաստանի դեսպանատունն աշխատում է բնականոն ռեժիմով. ԶԼՄ

Ուկրաինայում ՀՀ դեսպանատունն ու հյուպատոսություններն աշխատում են բնականոն ռեժիմով, հաղորդում է AnalitikaUA.net-ն՝ հղում անելով իր աղբյուրներին:

Պարբերականի համաձայն՝ բոլոր դիվանագետներն աշխատում են իրենց տեղում, հյուպատոսական ծառայությունները կատարում են իրենց աշխատանքը:

ԶԼՄ-ները հաղորդում են, որ Բորիսպոլի միջազգային օդանավակայանը նույնպես աշխատում է բնականոն ռեժիմով, սակայն նախազգուշացնում են, որ առաջիկայում չվացուցակը կարող է փոխվել:

Ավելի վաղ Ուկրաինայի օդային շարժումը սպասարկող կազմակերպության նախագահի պաշտոնակատար Անդրեյ Յարմակը տեղեկացրել է, որ Ուկրաինայի երկինքը փակելու նախադրյալներ չկան. ուկրաինական ավիատարածությունն ավտանգ է թռիչքների համար:

Նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն հայտարարել է, որ իշխանությունները փնտրում են լուծումներ ավիափոխադրողներին աջակցելու համար, որոնց մոտ ապահովագրական ընկերությունների պատճառով ծագել են խնդիրներ Ուկրաինայի օդային տարածքով թռիչքներն իրականացնելու համար:

Ավելի վաղ Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել էր, որ Ուկրաինայի երկինքը շարունակում է բաց մնալ, պետությունն աշխատում է ավիափոխադրողների համար ռիսկերը կանխարգելելու ուղղությամբ: Նախարարությունում ընդգծել են, որ Ուկրաինայի օդային տարածքը փակելու մասին տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Ավիատարածության փակումն Ուկրաինայի ինքնիշխան իրավունքն է, սակայն այդ մասին որոշում չի կայացվել:

Leave a Response