Քանի դեռ Հայաստանը գտնվում է «չարիքի կայսրության» ստվերում, դժվար կլինի իրական դաշնակիցներ գտնել
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ուկրաինահայ վերլուծաբան Մարատ Հակոբյանը։ -Պարոն Հակոբյան, Պենտագոնը հայտարարեց Ուկրաինային անվտանգության բնագավառում նոր՝ 1 միլիարդ դոլարի օգնության փաթեթի մասին: Սա Բայդենի վարչակազմի կողմից հաստատված ռազմական միանգամյա օգնության ամենամեծ փաթեթն է Ուկրաինայի պաշտպանության կարիքների համար: Ինչպե՞ս են Ուկրաինայում վերաբերում այս հանգամանքին, ինչքանո՞վ է բավարար արևմուտքի աջակցությունը պատերազմի մեջ...








