Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքում հայկական խաչքար է օծվել
Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքում (Դոնեցկի մարզ) տեղի է ունեցել հայկական խաչքարի օծման արարողությունը, հայտնում է AnalitikaUA.net-ը: «Խաչքարը նվիրվել է ուկրաինացի և հայ ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակին: Միջոցառմանը ներկա էին Ուկրաինայի հայերի միության նախագահի տեղակալ Դավիթ Մկրտչյանը և Դոնեցկի մարզում Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչ Ռուբեն Մակարյանը, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, հոգևորականներ, ինչպես նաև...