Հայկական դիվանագիտությունը պետք է աշխատանք տանի Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Ուկրաինացի քաղաքագետներ
Ուկրաինահայ քաղաքական վերլուծաբան Մարատ Հակոբյանը ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ հայ դիպլոմատները պետք է աշխատանք տանեն Բաքվին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ՝ Արցախյան հակամարտության հարցի կարգավորման բանակցություններից հրաժարվելու համար: «ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում, որն ունի ՄԱԿ-ի մանդատը, Արցախի հարցով բանակցություններից խուսափումը կարող է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման առիթ դառնալ: Չէր խանգարի նաև...









