Չերնովցիում Ուկրաինայի հայերի միության գրասենյակ կբացվի
Հուլիսի վերջին Ուկրաինայի Չերնովցիի մարզում հայերի միությանը շենք է հանձնվել գրասենյակի համար, հայտնում է AnalitikaUA.net-ը: Ըստ Չերնովցիի մարզում Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիկտոր Դավիդովիչի` գրասենյակը տրամադրել է «Արեւիկ» հայ ազգային-մշակութային ընկերության փոխնախագահ Էդգար Մկրտչյանը: Համայնքի ղեկավարությունը հայտնում է, որ մոտ ժամանակներս նախատեսվում է երիտասարդական կազմակերպություն եւ կանանց կոմիտե ստեղծել: Հարմար...