Ուկրաինայի անկախության ճանապարհը. Երևանում ցուցադրվեց «Անվերադարձ ճանապարհ» վավերագրական ֆիլմը
Հոկտեմբերի 5-ին Կինոյի տան փոքր դահլիճում «Ալիք Մեդիայի» նախաձեռնությամբ ցուցադրվեց «Ֆակտում» հասարակական կազմակերպության եւ «Վերսուս» ստուդիայի համատեղ արտադրած «Մայդան։ Անվերադարձ ճանապարհ» վավերագրական ֆիլմը։ Բազմամարդ դահլիճում ներկա էին Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ եւ մարդիկ, որոնց պարզապես հետաքրքրում է Ուկրաինայի նորագույն պատմությունը՝ 1990-ից մինչեւ 2020 թվականը։ Վավերագրության հեղինակ, «Ալիք Մեդիայի» գլխավոր խմբագիր Տիգրան...









