Կիեւում Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի հուշ-ձեռնարկ է կայացել
Դեկտեմբերի 9-ին Ուկրաինայի մայրաքաղաքի հայկական Խաչքարի մոտ առաջին անգամ կայացավ հուշ-ձեռնարկ, նվիրված Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան։ Այս օրն այդպիսին է հռչակվել ՄԱԿ-ի կողմից 2015 թվականին՝ Հայաստանի Հանրապետության նախաձեռնությամբ։ 1948 թվականին, նույն օրը, իրավագետ Ռաֆայել Լեմկինի ջանքերով, որը նաև «ցեղասպանություն» եզրույթի հեղինակն է,...









