Բերդյանսկում տեղի է ունեցել հայկական խաչքարի օծման արարողությունը
Ուկրաինայի Բերդյանսկ քաղաքում տեղի է ունեցել Ազմոլ միկրոշրջանում տեղադրված հայկական խաչքարի օծման արարողությունը՝ հայտնում է AnalitikaUA.net-ը: Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի գլխավորությամբ օծված խաչքարը դարձել է ուկրաինացի և հայ ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակի խորհրդանիշը: Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանի խոսքով՝ հուշարձանի տեղադրումը նախաձեռնել է Բերդյանսկի...








