Ուկրաինայի հայ համայնքը դատապարտում է քաղաքական գործընթացներում իրենց ներքաշելու փորձերը
Ուկրաինայի հայերի միությունը դատապարտում է համայնքի ներկայացուցիչներին պատկանող հանրային սննդի հաստատությունները հրկիզելու փորձերը: AnalitikaUA.net-ի փոխանցմամբ՝ կազմակերպության տարածած հայտարարության մեջ ասված է. «Մենք համարում ենք սրճարանների հրկիզումը, որի տերերը համայնքի ներկայացուցիչներ են, որպես համայնքը քաղաքական գործընթացներին ներգրավելու փորձ: Մենք կտրականապես դատապարտում ենք բռնության ցանկացած դրսևորում և հորդորում ենք պահպանել օրենքը և...








