Շարունակվում է միջազգային մարդասիրական աջակցությունը Ուկրաինային։ Հայ Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանայի և Ռումինիայի թեմերը «Բարնաբաս» հիմնադրամի հետ ՀԱԵ Ուկրաինայի թեմին են փոխանցել 20 տոննա մարդասիրական օգնություն և 30 հազար ֆունտ ստեռլինգ դրամական գումար, տեղեկացնում Է AnalitikaUA.net-ը: Աղբյուրի համաձայն՝ ներկայում մարդասիրական օգնությունը բաժանվում է պատերազմից տուժածներին։ Նշվում է, որ Ուկրաինայի հայերն...
«ՆԱՏՕ-ի՝ուկրաինական պատկերացումներին հատկապես պատերազմի ժամանակ չհամապատասխանելը, և արդյունքում՝ մեր հասարակության և իշխանությունների վերաբերմունքի փոփոխությունն այս կառույցի նկատմամբ, ռուսական քարոզչությունը փորձում է ներկայացնել որպես ձեռքբերում՝ «պարտադրանքի» արդյունքում, և գրավում է նրանց, ովքեր այդօրինակ մեկնաբանություն են անում՝ ներառյալ Ռուսաստանի ուղեծրում գտնվող երկրների լրատվամիջոցները»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ուկրաինահայ վերլուծաբան Մարատ...
Ուկրաինահայ քաղաքական վերլուծաբան Մարատ Հակոբյանը իր սոցցանցի էջում տեղեկացնում է, որ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի հետեւանքով առ այսօր մահացել է հայ համայնքի 10 ներկայացուցիչ։ Նրա խոսքերով՝ մահացածները հիմնականում քաղաքացիական անձինք են։ Հակոբյանի փոխանցմամբ՝ զոհվածները Չոնգար, Խերսոն, Մարիուպոլ, Խարկով, Կրիվոյ Ռոգ, Կիեւի մարզի Իրպեն շրջաններից են։ Վերլուծաբանի տեղեկություններով՝ մահվան պատճառը ավիահարվածներն ու...
Ուկրաինայի հայերի միությունը (ՈՒՀՄ) աջակցում է իր հայրենիքին՝ Ուկրաինային, և կպաշտպանի այն մինչև վերջ։ Այդ մասին տեսաուղերձում ասել է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը։ «Սադրանքներից և մեր հայտարարությունների անհասկանալի վերափոխումներից խուսափելու համար հայտարարում եմ, որ ՈՒՀՄ-ն աջակցում է Ուկրաինային, և ՈՒՀՄ-ի հետ առնչվող բոլոր հայերն Ուկրաինան համարում են իրենց...
Ուկրաինայի հայերի միությունը հայտարարություն է տարածել`Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի լայնամասշտաբ ագրեսիայի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է AnalitikaUA.net-ը։ «Մենք` Ուկրաինայի քաղաքացիներն ենք, բնակվում ենք այս հողի վրա Х դարից. Հայկական համայնքը միշտ կարեւոր դեր է խաղացել անկախ ու ինքնուրույն պետականության կառուցման գործում։ Այս հողը մեր հայրենիքն է։ Փետրվարի 24-ին սկսվեց լայնամասշտաբ ռազմական...
Մեդիա դաշտի խնդիրներն ամենավառ կերպով երևում են ճգնաժամային պահերին։ Բայց դե ավելի լավ է ճգնաժամ երկրումդ չլինի ու խնդիրներն էլ թող այդքան ցցուն չերևան։ Սակայն կարելի է դիտարկումներ անել՝ հիմնվելով մեր երկրից հեռու գտնվող, բայց հնարավոր ազդեցություններ ունեցող ճգնաժամի ընթացքի վրա։ Ռուս-ուկրաինական հակամարտությունն այսօր հենց այն ճգնաժամերից է, որը թույլ...
Փետրվարի 16-ին կայացել է ուկրաինա-հայկական գործարար խորհրդի հիմնադիր ժողովը, հաղորդում է AnalitikaUA.net-ը։ Նիստին մասնակցել են Ուկրաինայի եւ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության ղեկավարներ Անատոլի Կինախը եւ Արսեն Ղազարյանը, ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը, Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը, Ուկրաինայի եւ Հայաստանի գործարար ասոցիացիաների եւ առեւտրաարդյունաբերական պալատների ներկայացուցիչներ, երկու...