FreeStyle

FreeStyle

Փոխշահավետ օրակարգ ձևավորելու խնդիր կա. Աբրահամ Գասպարյանը հայ-ուկրաինական հարաբերությունների մասին

UA-Report.info-ի զրուցակիցն է հեռուստամեկնաբան և քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը - Ինչպե՞ս եք գնահատում պաշտոնական Կիևի և Երևանի ներկայիս հարաբերությունների մակարդակը, արդյոք դա համապատասխանում է երկու երկրների ներուժին: - Հաջորդ տարի՝ 2021-ին լրանալու է միջպետական հարաբերություններն ավելի պրակտիկ ռելսերի վրա դնելու պայմանագրի քառորդ դարը: 1996-ին կնքված Բարեկամության ու համագործակցության պայմանագիրը իրավական լավ...
FreeStyle

Հայ բռնցքամարտիկ Արամ Ֆանիյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Բելառուսը ներկայացնող Նազիր Բակշիևին

Ուկրաինայի դրոշի տակ հանդես եկող հայազգի բռնցքամարտիկ Արամ Ֆանիյանը (17-1, 2 КО) նոկաուտի ենթարկեց Նազիր Բակշիևին (5-10-3, 0 КО): AnalitikaUA.net-ի փոխանցմամբ՝ մենամարտը տեղի է ունեցել Կիևի «Ատլաս» ակումբում՝ բռնցքամարտի մեծ երեկոյի շրջանակներում: Արամ Ֆանիյանը 8 ռաունդանոց մենամարտի առաջին ռաունդի երկրորդ րոպեին նոկաուտի ենթարկեց Բելառուսը ներկայացնող Նազիր Բակշիևին: Պարբերականը նշում է,...
FreeStyle

Ուկրաինայի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը շարունակում է նվազել

2019 թվականին Ուկրաինայի եւ Հայաստանի միջեւ ապրանքների եւ ծառայությունների առեւտուրը նվազել է գրեթե 2,5 տոկոսով, իսկ 2020 թվականի 5 ամիսներին՝ 6,03 տոկոսով: «2019 թվականին Ուկրաինայի եւ Հայաստանի միջեւ ապրանքների եւ ծառայությունների ապրանքաշրջանառությունը 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ կազմել է 171 400 000 դոլար: Այն նվազել է շուրջ 2,5 տոկոսով»,- այս...
FreeStyle

Ուկրաինայում նշում են «Հայկական Տիրամոր» սրբապատկերի օրվա հռչակման 229-ամյակը

Հունիսի 27-ը Կամենեց Պոդոլսկիի Հայ Աստվածամոր օրն է, հաղորդում է AnalitikaUA.net-ը։ Տոնի կապակցությամբ Ուկրաինայում ավանդաբար մի շարք միջոցառումներ են կազմակերպվել։ Ինչպես պարբերականին հայտնել է Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, այս տարի, կարանտինային միջոցառումների պատճառով, Հայ Աստվածամոր սրբապատկերի օրվան նվիրված միջոցառումներ կանցկացնեն հիմնականում հայկական եկեղեցիներում: Իսկ Կամենենց-Պոդոլսկու...
FreeStyle

Ուկրաինայի հայ համայնքը բռնել է ինստիտուցիոնալ զարգացման ուղին. Մարատ Հակոբյան

365news.am-ի հետ զրույցում ուկրաինահայ քաղաքական վերլուծաբան, «Ուկրաինայի հայեր» քաղաքացիական նախաձեռնության կոորդինատոր Մարատ Հակոբյանն ասաց, որ Ուկրաինայի հայ համայնքը բռնել է ինստիտուցիոնալ զարգացման ուղին: «Հայ Բժիշկների միության ստեղծումը դրա վառ օրինակներից է: Կոնսոլիդացված պոտենցիալի լիակատար ռեալիզացիայի համար համայնքի առաջ գլոբալ ինստիտուցիոնալացման հարցը կանգնեց՝ միայն այդպես միավորված համայնքի տարբեր շերտերը կկարողանան բոլոր...
FreeStyle

Հայաստանից վեցերորդ հատուկ չվերթով 140 ուղևոր է տեղափոխվել Ուկրաինա

Հունիսի 20-ին վեցերորդ հատուկ ավիաչվերթով Հայաստանից Ուկրաինա է ժամանել 140 ուղևոր, հայտնում է AnalitikaUA.net-ը: Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանությունից պարբերականին հայտնել են, որ Հայաստանից չվերթով Ուկրաինա է մեկնել 140 ուղևոր, որոնցից 10-ը Ուկրաինայի քաղաքացիներ են, ինչպես նաեւ Հայաստանի 130 քաղաքացի: Նշվում է նաեւ, որ Կիևից Երևան են մեկնել հիմնականում Իրանի քաղաքացիներ:...
FreeStyle

Հերթական Կիև-Երևան-Կիև չարտերային թռիչքը նախատեսվում է հունիսի 20-ին

Ուկրաինական SkyUp ավիաընկերությունը նախատեսում է հունիսի 20-ին թռիչք իրականացնել Կիև-Երևան-Կիև երթուղով, հայտնում է AnalitikaUA.net-ը: Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանությունից պարբերականին հայտնել են, որ Ուկրաինական SkyUp ավիաընկերությունը նախատեսում է թռիչք իրականացնել Կիև-Երևան-Կիև երթուղով՝ ուղևորների պահանջվող քանակի հավաքագրման դեպքում: Տոմսեր գնելուց առաջ օտարերկրյա քաղաքացիներին խորհուրդ է տրվում կարդալ կարանտինի ընթացքում Ուկրաինայի պետական սահմանը...
FreeStyle

Փորձագետ. Հայաստանի եւ Ուկրաինայի հարաբերությունները խորը վերաիմաստավորման կարիք ունեն

Երեւանի պաշտոնական դիվանագիտության ցանկացած գործողություն, որն ուղղված է արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացմանը, դրական եմ գնահատում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Մարատ Հակոբյանը: Նրա խոսքով՝ քայլերը, որոնք ուղղված են Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացմանը, վաղուց արդեն հասունացել են: Սակայն քայլերի առաջնահերթությունը հարցեր է առաջացնում: «Օրինակ՝ Իսրայելում դեսպանատան հետ կապված իրավիճակն ու...
FreeStyle

Թուրքիայի հնարավորությունները Լիբանանում շատ սահմանափակ են. քաղաքագետ

Բեյրութում պրոէրդողանական ուժերը հակահայկական ցույց էին անցկացրել հունիսի 11-ին: Նրանք հայերին վիրավորող արտահայտություններ էին արել ու նույնիսկ հայտարարել, որ եկել են հայերին սպանելու: Պրոէրդողանական ցուցարարները չէին մոռացել նաև գովերգել Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանություն իրագործելու գաղափարը: 365news.am-ի հետ զրույցում ուկրաինացի քաղաքագետ Իլյա Կուսան ասաց, որ թրքամետ ուժերն այնքան էլ շատ չեն...
FreeStyle

Արտաքին ոլորտում կորցրած ամեն մի օրը ավելացնում է վտանգները Հայաստանի համար. քաղաքագետ

Եվրախորհրդարանի՝ Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի հարցերով համազեկուցողներն իրենց համատեղ հայտարարության մեջ Արցախն ու Հայաստանը կապող նոր ճանապարհի շինարարությանն էին անդրադարձել։ Նրանք նշել էին, որ «ճանապարհի կառուցման որոշումը կայացվել է առանց Ադրբեջանի ղեկավարության համաձայնությունը ստանալու, ինչը սիմվոլիկ առումով կարող է էլ ավելի խորացնել Արցախի և հարակից շրջանների օկուպացիան»։ 365news.am-ի հետ զրույցում...
1 41 42 43 44 45 47
Page 43 of 47