Ուկրաինացի գիտնականը հաստատում է հայկական և ուկրաինական ազգային զարդանախշերի միջև նմանությունների առկայությունը
«Սոֆիա Կիևսկայա» ազգային արգելոցի գլխավոր տնօրենի տեղակալ Վյաչեսլավ Կորնիենկոն հաստատել է հայկական և ուկրաինական ազգային նախշերի և զարդանկարների միջև նմանությունը։ Նախկինում նման կարծիք է հայտնել նաև դիզայներ Մարգարիտա Պետրոսյանը՝ տեղեկացնում է AnalitikaUA.net-ը: «Կարծում եմ՝ այս պարագայում մեկտեղվում են ինչպես դարավոր պատմությունը, այնպես էլ համայնքների սերտ կապը։ Իհարկե, նրանք նաև փոխառել...









